Այս բլոգը ստեղծվել է "Հայ և Ադրբեջանցի Կանանց Պատմություններ" նախագծի գլխավոր մասի համար, որը ֆինանսավորվել է "Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի" կողմից , "Երիտասարդ Համայնքի Ակտիվություն Նոր Մեդիայի միջոցով" ծրագրի շրջանակներում:
Թե պատերազմի, թե խաղաղության ժամանակ, կանանց ձայնը հազվադեպ է լսվում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից դուրս: Կանանց հաճախ թվում է, որ ձայնազուրկ են, լինի դա իրենց անձնական, ընտանեկան, հասարակական և աշխատանքային կյանքում: Կանանց համար շատ կարևոր է լսել ուրիշ կանանց կյանքի պատմությունները: Այն թույլ է տալիս իմանալ, որ նրանք միայնակ չեն, և կոնֆլիկտի մյուս կողմում էլ կան կյանքի պատմություններ՝ հաճախ բավական նման իրենց պատմություններին:
Այս հայ-ադրբեջանական նախագծում մենք ուզում ենք հնարավորություն ստեղծել երկու երկրների կանանց համար, պատմել իրենց կյանքի պատմությունները և լսել սահմանի մյուս կողմում գտնվող կանանց նմանատիպ պատմություններ:
Այս նախագծի խորհրդանիշը (լոգոն) ընտրվել է նուռը, որը ընդհանուր է երկու երկրների մշակույթներում, այնպես ինչպես կանանց խնդիրները, նրանց կենսագրականները և սոցիալական բազմաթիվ հարցերը` հասարակության մեջ:
2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում հայ և ադրբեջանցի բլոգերների և ակտիվիստների երկու խմբեր, հարցազրույցներ են վերցնելու տարբեր կրթության և տարիքի կանանցից, որոնք լինելու են Հայաստանից (Երևան, մարզեր) 7 Ադրբեջանից (Բաքու,մարզեր): Մեր նպատակն է ներկայացնել նրանց ապրած կյանքի դրվագները, հույսերը, իղձերը, նրանց կարծիքները սեփական ընտանիքի ու երկրի մասին: Ահա թե ինչու է այս նախագիծը կոչվում կանանց կյանքի պատմություններ:
Այդ հարցազրույցները սղագրվելու, խմբագրվելու և ապա թարգմանվելու են երեք լեզուներով. ադրբեջաներեն, հայերեն և անգլերեն: Թարգմանությունը արվում է հայ, ադրբեջանցի և այլալեզու անձանց համար նյութերի հասանելիությունը ապահովելու համար:
Վերը նշված ժամանակահատվածի ընթացքում հարցազրույցները պարբերաբար կտեղադրվեն այս բլոգում:
Ավելի մանրամասն` սեղմեք այստեղ
Շնորհակալություն Ձեր հետաքրքրության համար:
Թե պատերազմի, թե խաղաղության ժամանակ, կանանց ձայնը հազվադեպ է լսվում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից դուրս: Կանանց հաճախ թվում է, որ ձայնազուրկ են, լինի դա իրենց անձնական, ընտանեկան, հասարակական և աշխատանքային կյանքում: Կանանց համար շատ կարևոր է լսել ուրիշ կանանց կյանքի պատմությունները: Այն թույլ է տալիս իմանալ, որ նրանք միայնակ չեն, և կոնֆլիկտի մյուս կողմում էլ կան կյանքի պատմություններ՝ հաճախ բավական նման իրենց պատմություններին:
Այս նախագծի խորհրդանիշը (լոգոն) ընտրվել է նուռը, որը ընդհանուր է երկու երկրների մշակույթներում, այնպես ինչպես կանանց խնդիրները, նրանց կենսագրականները և սոցիալական բազմաթիվ հարցերը` հասարակության մեջ:
2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում հայ և ադրբեջանցի բլոգերների և ակտիվիստների երկու խմբեր, հարցազրույցներ են վերցնելու տարբեր կրթության և տարիքի կանանցից, որոնք լինելու են Հայաստանից (Երևան, մարզեր) 7 Ադրբեջանից (Բաքու,մարզեր): Մեր նպատակն է ներկայացնել նրանց ապրած կյանքի դրվագները, հույսերը, իղձերը, նրանց կարծիքները սեփական ընտանիքի ու երկրի մասին: Ահա թե ինչու է այս նախագիծը կոչվում կանանց կյանքի պատմություններ:
Այդ հարցազրույցները սղագրվելու, խմբագրվելու և ապա թարգմանվելու են երեք լեզուներով. ադրբեջաներեն, հայերեն և անգլերեն: Թարգմանությունը արվում է հայ, ադրբեջանցի և այլալեզու անձանց համար նյութերի հասանելիությունը ապահովելու համար:
Վերը նշված ժամանակահատվածի ընթացքում հարցազրույցները պարբերաբար կտեղադրվեն այս բլոգում:
Ավելի մանրամասն` սեղմեք այստեղ
Շնորհակալություն Ձեր հետաքրքրության համար:
No comments:
Post a Comment