Հարցազրույց
Սեյարայի հետ Ադրբեջանից
Այժմ
Սեյարան հիշում է թե ինչու
և ինչպես նա բաժանվեց:
Նա խոսեց իր բաժանության պատճառների մասին, պատերազմի, իր որդու, ներկայիս դժվար իրավիճակի մասին: Նա ասաց որ ամուսնությունից մի քանի ամիս հետո նա պետք է գնար Շուշի
հիվանդանոց. “Առաջին անգամ էր որ պետք է գյուղից դուրս գայ.
Ամուսինս ինձ տարավ Շուշի: Ես նրա երկրորդ կինն էի, նրա առաջին կինը մահացել էր և ես էի
խնամում իր չորս երեխաներին: Ես հինգ ամսեկան հղի էի, ես ամուսնացա երբ 16 տարեկան էի: Իմ օրգանիզմը այնքան թույլ էր“
Բժիշկը
գրեց նշանակումները և մենք լքեցինք
հիվանդանոցը: Ամուսինս ասաց. “Մնա այստեղ, ես գնում եմ դեղերը գնելու և շուտով կվերադառնամ:”
“Ես
նստել էի նստարանին և սպասում էի: Մութն ընկնում
էր արդել ու ցրտում էր: Աշխատանքային ժամերը վերջացել էին, ես տեսա բժիշկները գնում էին տուն: Բայց իմ ամուսինը դեռ չկար ու չկար: Եւս երեք ժամ անցավ, բայց նա չկար, և երբ վերջին
բուժքույրը գնում էր տուն նա տեսավ ինձ նստարանին սպասելուց, մոտեցավ ու հարցրեց ինչո՞ւ եմ այդտեղ նստած: Ես նրան ամեն ինչ պատմեցի: Նա Սոնան էր, հայուհի էր: Արդեն լավ մթնել էր: Նա հրավիրեց ինձ իր տուն: Քանի որ առաջին անգամ էի Շուշիում, ոչ ոքի չէի ճանաչում ոչ մի տեղը ինձ ծանոթ չէր, դրա համար ես համաձայնվեցի գնալ նրա հետ: Բայց ես չէի ուզում մնալ իր
տանը մինչ առավոտ, ես ուզում էի իմ հորական տուն գնալ: Գիշերը Սոնան և իր ամուսինը
ինձ իրենց մեքենայով տարան հորս մոտ: Ես չէի ուզում գնալ իմ ամուսնու տուն: Այդ օրվանից ի վեր ես
երբեք իմ ամուսնու տուն չեմ գնացել: Հետո ես իմացա որ նա ինձ այդտեղ թողնելուց հետո գնացել է իր սիրուհու
մոտ ապրելու:
Սեյարեն
Սոնային լավ է հիշում: Երբ նա
խոսում էր Սոնայի մասին, նրա դեմքը արտահայտում էր խառը զգացմունքներ՝ հարգանք, շնորհակալություն, հիասթափություն:Նա ասաց որ եթե Սոնային տեսնի փողոցում նրան կճանաչի բոլորից. “Այդ ժամանակ նա ինձ այնքան օգնեց: Պատկերացրեք անչափահաս աղջնակի որ երբեք իր գյուղից ոչ մի այլ տեղ չի եղել նստած հիվանդանոցի դիմաց, մթության մեջ: Սոնան և իր ընտանիքը
գտան մեր ընտանիքը: Մեր ընտանիքներով ընկերությունը սկսվեց: Ամառը նրանք գալիս էին մեզ մոտ շաբաթ կիրակի օրերին: Երբ պատերազմը սկսվեց, ամեն ինչ փոխվեց, մենք այլևս ոչ մի լուր չունէինք իրենցից: “
Հիմա
Սեյարան ապրում է Բաքվում, որպես փախստական:
Նա արդեն հիսունանց է: Հավատում է որ
մի օր հայերը և ադրբեջանցիները իրար հետ
կապրեն նորից:
No comments:
Post a Comment