Մեր մասին

Այս բլոգը ստեղծվել է "Հայ և Ադրբեջանցի Կանանց Պատմություններ" նախագծի գլխավոր մասի համար, որը ֆինանսավորվել է "Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի" կողմից , "Երիտասարդ Համայնքի Ակտիվություն Նոր Մեդիայի միջոցով" ծրագրի շրջանակներում:


Թե պատերազմի, թե խաղաղության ժամանակ, կանանց ձայնը հազվադեպ է լսվում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից դուրս: Կանանց հաճախ թվում է, որ ձայնազուրկ են, լինի դա իրենց անձնական, ընտանեկան, հասարակական և աշխատանքային կյանքում: Կանանց համար շատ կարևոր է լսել ուրիշ կանանց կյանքի պատմությունները: Այն  թույլ է տալիս իմանալ, որ նրանք միայնակ չեն, և կոնֆլիկտի մյուս կողմում էլ կան կյանքի պատմություններ՝ հաճախ բավական նման իրենց պատմություններին: 


Այս հայ-ադրբեջանական նախագծում մենք ուզում ենք հնարավորություն ստեղծել երկու երկրների կանանց համար, պատմել իրենց կյանքի պատմությունները և լսել սահմանի մյուս կողմում գտնվող կանանց նմանատիպ պատմություններ:

Այս նախագծի խորհրդանիշը (լոգոն) ընտրվել է նուռը, որը ընդհանուր է երկու երկրների մշակույթներում, այնպես ինչպես կանանց խնդիրները, նրանց կենսագրականները և սոցիալական բազմաթիվ հարցերը` հասարակության մեջ:

2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում հայ և ադրբեջանցի բլոգերների և ակտիվիստների երկու խմբեր, հարցազրույցներ են վերցնելու տարբեր կրթության և տարիքի կանանցից, որոնք լինելու են Հայաստանից (Երևան, մարզեր) 7 Ադրբեջանից (Բաքու,մարզեր): Մեր նպատակն է ներկայացնել նրանց ապրած կյանքի դրվագները, հույսերը, իղձերը, նրանց կարծիքները սեփական ընտանիքի ու երկրի մասին: Ահա թե ինչու է այս նախագիծը կոչվում կանանց կյանքի պատմություններ: 



Այդ հարցազրույցները սղագրվելու, խմբագրվելու և ապա թարգմանվելու են երեք լեզուներով. ադրբեջաներեն, հայերեն և անգլերեն: Թարգմանությունը արվում է հայ, ադրբեջանցի և այլալեզու անձանց համար նյութերի հասանելիությունը ապահովելու համար:

Վերը նշված ժամանակահատվածի ընթացքում հարցազրույցները պարբերաբար կտեղադրվեն այս բլոգում:



Ավելի մանրամասն`  սեղմեք այստեղ

Շնորհակալություն Ձեր հետաքրքրության համար:

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...