03 February 2012

Հայերեն: Հարցազրույց Մարտիրոսյանի հետ (interview 1)



Մարտիրոսյան Ա. Ս.
ծնված 1932թ.ին Ադրբեջանական ՍՍՀ, գյուղ Էնգելսկենդ, հետագայում բնակված գյուղ Շամխոր, Խանլար, ներկայում Երևան , Հայաստան:

"Իմ ծնողները Ղարաբաղից էին հայեր էին, վաղուց բնակվող էդ վայրերում: Հորաքույրս ու հայրս որ գալիս են Էնգելսկենդ, մորս են հանդիպում: Տենց ամուսնանում են: Գնում ենք Էնգելսկենդում ապրելու: Էդ գյուղումը մենակ երկու քուչա կար , մի հատ էլ փոքր, որտեղ ապրում էին հայեր , մի քանի ադրբեջանցի ու մնացածը նեմեցներ: Չգիտեմ թե որտեղից ոնց էին էդ վայրերում ահայտնվել բայց էդտեղ էին ապրում: Ես էդտեղ դպրոց էի գնում, դպրոցները ադրբեջաներեն էր ու ռուսերեն, հայերեն չկար, հայերենը զոռով եմ սովորել, երբ որ Ղարաբաղ էի գնում բարեկամներիս մոտ ամռանը: 

Երբ 1941 թվին պատերազմը սկսավ , ես արդեն 3-րդ դասարանումն էի, վիսիլկա արեցին բոլոր նեմեցներին: Հետո մենք պուճուր էինք էդ ժամանակ գնում էինք դատարկված տներում ման գալիս, տիկնիկի շորեր էինք գտնում ուրախանում , տանում խաղալու : Շներն ու կատուներն էլ վիզները ծուռ տխուր հայաթներում անտեր էին, նեմեցներինն էին, թողել էին իրանց փախել: Հետո տեսանք եկան թուրքերը սկսեցին նեմեցների տներումը տեղավորվել, հորս, քեռուս, հորեղբայրներիս բոլոր տղամարդկանց որ տարել էին կռիվ, կնանիքով վախեցան գնացին Շամխոր: Ես էդ ժամանակ 9 տարեկան էի: Հետո ընդեղ դպրոց գնացի, բայց 6 տարի եմ սովորել կյանքիս միջումը: 

Պատրեազմը չպրծած 3 տարի էր անցել պավեստկա եկավ թե անհայտ կորել է ռազմի դաշտից: Ես էլ խորթ մորս հետ էի ապրում , ինքն էլ գնաց Ղարաբաղ որ հերս չեկավ, ինձ իմ հորքուրնա մեծացրել:17 տարեկան էի ամուսնացա: 4 հատ երեխա ունեցա: Երեք տղա մի աղջիկ: Ամուսինս ջահել ջահել մահացավ: Սիրտը կանգնեց:
 Մեծ տղես հիմա Հայաստանում ա Եհովայի վկաներ կրոնական կազմակերության հետևորդներիցն ա: Չեմ դժգոհում, ուղակի որ Նոր Տարի չեն անում մենակ եմ, ուզում եմ մարդկային շփում ըլի:
 Միջնեկս մահացավ, ինֆարկտից, քոռանաի չտեսնեի, մուզիկանտ էր, հարսանիքներին նվագում էր թուրքերի համար, հայերի համար, ցերեկվա 4-ից գիշերվա 4-ը երգում, նվագում էր, 20 մանեթ էին տալիս:
 Էն մյուս տղես Բելգիայում ա հիմա, Բրյուսելում, ընտանիքի հետ: Աղջիկս էլա Բելգիայում: 1991 թվականին փախան գնացին որ մի կոպեկ փող աշխատեն: 
Ուզում եմ սաղ լավ ըլեն, առողջ ըլեն, պատերազմի ու թշնամանքի դեմքը չտենան: Մեկել ուզում եմ մենակ չըլնեմ:
Մի օր մի հայ Սերգեյ էր անունը մի հատ թուրքի էր սպանել որտև ուզում էին իրան ծեծեին: Թվանիքը հանել էր տնից սպանել: Մենք թվանիքը միշտ պատրաստ պահում էինք, որ հարձակվեին պաշտպանվեինք:Մեզ լուրեր հասան թե փախեք թուրքերը Շամխոր են գալու հայերին կոտորեն:  1988-ի նոյեմբերին հրաման եկավ թե բոլոր հայերը մի մարդու նման նստեն ավտոբուս տները թողեն գնան Հայաստան, մինչև ամեն ինչ կհանդարտվի:  Դռները փակեցի բանալին տվեցի հարևան թուրքին անուը Սամաթ, ինձ ախպերություն արած թուրքին, ու նստանք դեղին ավտոբուսներն ու եկանք Հայաստանի սահման: Սահմանից ռացիաներով ադրբեջանցիք հայերին ասին բերել ենք ձեր եղբայրներին ու քույրերին, եկեք տարեք: 
Մեկն առանց կոշիկ, մեկը չուստերով, մեկը խալաթով կանգնել էինք սահմանին մրսում էինք: Մենք սահմանն անցանք, մեզ սալդաթների ավտոներով բերին Երևան: Ճամփին ես իջա մտա Դիլիջան, բարեկամներ ունեի: Մնացի մինչև լուսաբաց, մյուս ավտոբուսովն եկլա Երևան: Աֆտոբուսի շաֆերն ասեց փախստական ես ասի հա, ասեց իջի քույրիկ փոխ վեկալեմ խղճիս կլինի, իջի , փող մի տուր: Իջանք Երևան մեզ սալդաթներն ասին ուր եք եկել իրիկուն ժամին կամենդանցկի չասա ա դրված, ցերեկը դուրս կգաք, տարան ինձ փախստականների լագեր: Առավոտ եկա Երևանի հեռու ծանոթներիս տուն: Լավ չքնեցի, տունս էի տեսնում երազում, երեխեքիս, ու Սամաթին որ ասում էր տուր բանալիները, տուր: 

Մնացինք էնքան մինչև անցան Դեկտեմբեր, Հունվար ու Փետրվար ամիսները: 1988 թիվն էր, փետրվարին Սումգայիթում ջարթերն ըսկսվան: Մեզ ասին եկեք ձեր տները ծախեք, փոխանակեք, վեշերը հավաքեք գնացեք հետ Հայաստան: Գնացի հետ Շամխոր տունս ընտիր պահել էր Սամաթը: Տղեքիցս փոքրս էր իմ հետ մենակ մնացածը Ղարաբաղումն էին: Տղես էլ գնաց Կիսլավոդսկ, մնացել էի մենակ: Մեկել տեսնեմ գիշերը Սամաթն եկավ իրա աղջկա հետ: Բա սիստռա եկել եմ քեզ պաշտպանեմ որ էդ վայրենիները քեզ չկպնեն: Գրպանում բել բարմաթ կար, որ ով ուզենա տուն մտնի դրանով ծեծի: Էդ առաջի գիշերն էր, հաջորդ օրը տառգի էր, ինչքան թուրք կար աչքները հայերի տների ու ապրանքների վրա եկել էին, մեկն եկավ բա ես Վարդենիսիցն եմ եկել, ուզում եմ տունս փոխանակեմ քո տան հետ, ուզում ես: Զանգեցի Կիսլավոդսկի տղուս, ասեց չե մամա տունը ծախի Վարդենիս մի գնա: Ծախեցի: Մի թուրք ասեց 15.000 ռուբլի եմ տալիս ուզում ես ուզի չես ուզում մի ուզի, մեկա գնալու եք, էս տները մնալու են մեզ: Ասեցի տուր: 40.000 արժեր տունս, 15-ով ծախեցի, մեջի եղած հին ապրանքներն ու կահույքն էլ 100 ռուբլիով:
Երկրորդ գիշեր մեծ տղուս մոտիկ ընգերը թուրք էր եկավ ասեց Լենա խանա, արի մեր տուն գիշերը մնա, քեզ ոչ մեկ չի նեղացնի, առավոտը աֆտոբուս կկանչենք կգնաս, տները ծախել ես ամեն ինչ արել ես, գնա հետ Հայաստան, ստեղ լարված ա սաղ: Գիշերը ինքը պատուհանի տակն էր քնել գետնին որ հայաթից ձեն գար դուրս գար թուրքերին ծեծեր, տուն չմտնեին: Ըթենց գիշերը հանգիստ քնեցինք: 
Առավոտը չլուսացած ինձ զարթնացրեց ասեց ոչ մեկին չասես որ մոտդ փող ունես, կասես տունդ փոխանակել ես, ապրանքն էլ հետը, իմանան փող ունես, կխփեն կտանեն փողերդ: Գնացի շուտ նստեցի աֆտոբուս եկա հասա Հայաստան: Էդ իմ վերջի գնալն էր Ադրբեջան: 

Եկանք հետո իմացանք որ լուրեր կան թե Շամխորում ով որ տուն էր ծախել ծեծել, բռնաբարել էին, սպանել, փողերն առել: Հիշում էի տղուս ընգերոջն ու Ասծուն շնորհակա էի լինում որ Խալիբն ինձ օգնեց: Մի հատ էլ թուրք աղջիկ կար անունը Աֆոռա, ուղարկեց իմ սբերկասայի փողերը իմ բարեկամին, ես ստացա: Իրանից էլ եմ շնորհակալ:

Սաղ կյանքս սենց անցավ: Փախեփախ: Թուրքերին սիրում եմ ու ատում եմ: Սիրում եմ որտև լավն են, բարի բաներ ունեն, որ ազգայնամոլանում են դառնում են գազան: Մեր փողոցի դեմերը գալիս միտինգներ էին անում գոռում էին ֆադ օսում Էրմենլար Գարաբաղ բիզիմ դիր: Ռադ ընլնեն հայերը , Ղարաբաղը մերնա: Ինչ կապ ունի ումնա: Ես ադրբեջանում հայերեն չիմանայի էլ գոհ էի, ինչ կապ ունի ում հողնա: Ուզում եմ կռիվ չըլի:Պատերազմ չըլի: Խաղաղ ըլենք: Մենք իրանց չատենք իրանք էլ մեզ: Իրար հետ բեջարել ենք, շենացրել ենք Ադրբեջանը, խի էին մեզ ուզում քշած ըլեն: "

Հարցազրույցի վերջում ծեր կինը հանում է թաշկինակն ու արտասվում: Արտաբերելով ադրբեջաներեն. իստի իրամ դինջ յաշյոխ: Որը հավանաբար նշանակում է` " ուզում եմ դինջ ապրենք "

նեմեցներ- ռուս.գերմանացիներ
քուչա- ադր. փողոց
վիսիլկա- ռուս.արտահանում, ուղարկում (անձանց)
թուրքեր- օգտագործվում է կնոջ կողմից "ադրբեջանցի" բառին հոմանիշ, բնութագրում է ազգությունը
մանեթ-ադր. դրամ
կոպեկ-ադր.  qəpik  կոպեկ, մանդրադրամ
չուստ- ադր. հողաթափ
բել բարմաթ- ադր. ռեզինե ձող (դուբինկա)
տառգի-ռուս. առուվաճառք, շուկա
հայաթ- ադր. բակ
բեջարել- ադր. աշխատել
դինջ- ադր. հանգիստ

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...